ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի շրջանակում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Հուշահամալիրում Սերգեյ Լավրովին դիմավորել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Լավրովը և Այվազյանը ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի պատին, ինչպես նաև ծաղկեփունջ՝ հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Այնուհետև Հիշողության պուրակում Այվազյանը և Լավրովը ջրել են այն եղևնին, որը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տնկել էր 2007-ին:
Ընդհանուր առմամբ՝ պուրակում կա 200 ծառ, որոնք տարբեր տարիներին տնկել են հանրահայտ քաղաքական գործիչները: