Վաշինգտոնում անցկացված պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում հայտարարվել է կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութից մեկի անունը՝ տեղեկացնում է Известия-ն:
Նշվում է, որ միջոցառման մասնակիցները որպես լավագույն պատվաստանյութ ընտրել են ամերիկյան Moderna ընկերության դեղամիջոցը: Ընդ որում՝ չեն ճշտվել այն պարամետրերը, որոնցով ընտրվել են եզրափակչում հայտնվածներն ու հաղթողը:
Ամերիկյան ընկերության Pfizer պատվաստանյութն իր BioNTech գերմանական գործընկերոջ հետ արժանացել են միանգամայն բարձր գնահատականի:
Հիշեցնենք, որ Moderna ընկերության հիմնադիրներից մեկը մեր հայրենակից Նուբար Աֆեյանն է: