Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 5800-ից ավելի քաղաքացի. տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Երեկվա դրությամբ 5800-ից ավելի քաղաքացիներ պատվաստվել են, գործընթացը սահուն կերպով ընթանում է: Գոհ չենք այս պահին գրանցված ցուցանիշներից, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի պատվաստման տեմպերը բարձրանան: Որևէ մեկի մոտ անցանկալի հետևանք չի արձանագրվել»,- ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում այս պահին կա երեք տեսակի պատվաստանյութ` «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ V» և չինական «ՍինոՎակ» ընկերության պատվաստանյութերը: