Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 788 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 313 742 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 9 790 թեստավորում, որից 4 802-ը՝ հակամարմինների արագ թեստով, 4 988-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 206 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 295 458 մարդ:
Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 4 183: