Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած սիրիացի վարձկան-ահաբեկիչները Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Սյունիքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ առավոտյան սկսված նրանց դատաքննությունն ավարտվեց մեկ ժամ առաջ:
Վեց ամիս առաջ Հայաստանում կալանավորված ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են մի քանի հոդվածով՝ ծանր հանցանքի համար. միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ՝ սպանության փորձ, քաղաքացիական անձանց, բնակչության վրա հարձակման փորձ: