«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում ներկայումս կատարվում է վարելահողերի և խոտհարքերի պարարտացում ազոտական, ֆոսֆորական և կալիումական օրգանական պարարտանյութերով:
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այս աշխատանքների նպատակն է նպաստել հարակից ագրոլանդշաֆտների բերքատվությանը և բերքի որակի բարձրացմանը:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի և կբարձրանա 300 հա վարելահողերի, 190 հա արոտների, 15 հա խոտհարքերի հարմարվողականությունը կլիմայի փոփոխության պայմաններում: