ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմային մոտ, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի։
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանն սպասվում է +18...+19°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +5...+7°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +31...+33°Շ (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0...+2°0, առավելագույնը՝ +32...+33°0):
Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 45֊60 մմ):