Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի Լիլ քաղաքում գտնվող Սբ Պետրոս և Պողոս եկեղեցում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է երկրի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանեն:
«Ֆրանսիացի հրշեջները մարում են Լիլում գտնվող Սբ. Պետրոս և Պողոս եկեղեցում բռնկված հրդեհը»,- ասել է Դարմանեն՝ աջակցություն հայտնելով հրշեջներին:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհը գրեթե մարվել է, բայց եկեղեցու ծածկույթի ածխացած մասերը դեռ տանիքից թափվում են: Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն կսկսվի: