Խորհրդարանի միջանցքներում «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը մեկնաբանել է, թե ինչու է «Իմ քայլի» պատգամավորների այսօրվա հայտարարությունները որակել «վերադարձ հայամետ քաղաքականություն»:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ պատերազմից հետո իշխող ուժից որոշ պաշտոնյաներ խոսել են Ադրբեջանի հետ հնարավոր բարեկամություն հաստատելու մասին, ինչը, նրա խոսքով, հակասում է երկրի պետական քաղաքականությանը։
Պաշտոնական Բաքուն շարունակում է գերիների խոշտանգումը, հայատյաց ագրեսիվ քաղաքականությունը, և, Սիմոնյանի պնդմամբ, նման պետության հետ հնարավոր չէ բարիդրացիական հարաբերություն։
Սիմոնյանին նախ՝ դահլիճում, ապա նաև միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, հակադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ մեղադրելով նրան պոպուլիզմի համար։