Կայացել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության բազմամարտի ծրագրով թիմային և անհատական բաց առաջնությունը, որին մասնակցել է 110 մարզուհի Երևանից, Կապանից, Գյումրիից և Ռուսաստանի Դաշնությունից:
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը տեղեկացրել է, որ առաջնության արդյունքներով ընտրելու են այն մարզուհիներին, որոնք Հայաստանը կներկայացնեն հունիսի 9-13-ը Վառնայում (Բուլղարիա) կայանալիք Եվրոպայի առաջնությունում:
«Շատ կարևոր էր նախքան Եվրոպայի առաջնությունը տեսնել ընդհանուր մարզավիճակը և հասկանալ, թե ովքեր ինչ վարժություններ կարող են լավագույնս կատարել, քանի որ Վառնայում հանդես է գալու 3 մարզուհի՝ 8 վարժությամբ: Առաջնության ընդհանուր մակարդակից գոհ եմ, սակայն կան մարզադպրոցներ, որոնք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, մեկ տարի գրեթե չեն աշխատել, ինչի արդյունքում շատերն այն կետում էին, որում մնացել էին 2019 թվականին: Ներկայիս մարզումային պայմանները, ցավոք, բավարար չենք կարող համարել, սակայն աղջիկներն առաջ են գնում մարզաձևի նկատմամբ իրենց մեծ սիրո շնորհիվ»,- ասել է Գայանե Ներսիսյանը և հավելել, որ նախատեսում են եվրոպական ստուգատեսից առաջ ուսումնամարզական հավաք անցկացնել Ծաղկաձորում, ինչից հետո էլ վերջնական կորոշվի՝ ովքեր են մեկնելու Վառնա:
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության առաջնության մրցանակակիրները`
Մեծահասակներ, սպորտի վարպետի ծրագիր
Էդիտա Հովհաննիսյան (Երևան, Հրանտ Շահինյանի անվան ՄԴ (մարզադպրոց))
Մարիամ Դավթյան (Գյումրու Մարմնամարզության ՄԴ)
Գոհար Հովհաննիսյան (Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց (ՄԲՎԴ))
Երիտասարդներ, սպորտի վարպետի ծրագիր
Մերի Պողոսյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Իլոնա Ղանդիլյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Նաստյա Հարությունյան (Գյումրու ՄԲՎԴ)
Մեծահասակների առաջին կարգ
2010 թ. ծնված մարզուհիներ
Արիաննա Ավագիմյան (Մոսկվա)
Մարինա Շահբազյան (Գյումրու ՄԲՎԴ)
Էլիզա Լաչինյան (Կապանի ՄԴ)
2009 թ. ծնված մարզուհիներ
Մերի Մկրտչյան (Գյումրու ՄԲՎԴ)
Նարե Ղազարյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Սոֆիա Կովալ (Գյումրու ՄԲՎԴ) և Ինեսա Ադամյան (Կապանի ՄԴ)
Սպորտի վարպետի թեկնածուի ծրագիր
2008 թ. ծնված մարզուհիներ
Միլենա Ասրիյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Աննա Բադալյան (Գյումրու ՄԲՎԴ)
Անգելինա Սայադյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
2007 թ. ծնված մարզուհիներ
Ալինա Տուկտարևա (Մոսկվա) և Լիլի Գույումջյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Ինգա Գրիգորյան (Գյումրու ՄԲՎԴ)
Կարինա Մխիթարյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ) և Ջուլիետա Ավետիսյան (Երևան, Կենտրոնի ՄԴ)
2006 թ. ծնված մարզուհիներ
Անժելիկա Կարախանյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Հասմիկ Մանուկյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Էրիկա Դավիդյան (Երևան, Հրանտ Շահինյանի ՄԴ)
Թիմային պայքարում առաջին մրցանակին արժանացել է Երևանի Հրանտ Շահինյանի անվան ակրոբատիկայի, սպորտային և գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի առաջին թիմը, երկրորդ մրցանակին՝ նույն մարզադպրոցի երկրորդ և Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի թիմերը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի թիմը: