Դիմում-գրություններից մինչև տուրքերի վճարում ու համայնքապետի մոտ ընդունելության գրանցում. Հայաստանի 58 համայնքում այս ամենը կազմակերպվում է «մեկ պատուհան» սկզբունքով։
Քաղաքացիների սպասարկման միասնական գրասենյակներին են պատվիրակվել տեղական ինքնակառավարման և պետական մարմինների 60-ից ավելի գործառույթներ։
Նախատեսվում է ևս 10 համայնքում մինչև տարեվերջ թեթևացնել բնակիչների թղթաբանական հոգսերն ու նմանատիպ գրասենյակներ հիմնել։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: