Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը պատվաստվել են կորոնավիրուսի համավարակի դեմ:
Մարզպետը շեշտել է միջոցառման անհրաժեշտությունը և կոչ արել քաղաքացիներին անպայման պատվաստվել:
«Հանրային վերաբերմունքի փոփոխությունը պատվաստանյութերի հանդեպ շատ կարևոր է: Պատվաստումը էական ազդեցություն ունի համավարակի կանխարգելման և հանրության շրջանում կայուն իմունիտետ ձևավորելու գործում»,- մասնավորապես ասել է Լոռու մարզպետը: