Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հետաձգվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Ամբաստանյալներն այսօրվա նիստին ներկա չեն եղել: Դատական նիստին Քոչարյանի բացակայությունը մեղադրող կողմը համարել է անընդունելի:
«Ամբաստանյալի ներկայությունը դատական նիստին պարտադիր է օրենքով: Այլ ամբաստանյալի բացակայության մասին և դրա հավանական հետևանքի մասին դատողությունները բացակայության պատճառ չեն կարող լինել: Նույնկերպ մենք էլ կարող էինք բացակայել՝ իմանալով, որ դատական նիստը չի կարող տեղի ունենալ»,- ասել է Գևորգ Բաղդասարյանը: