Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել տեղի պոլիկլինիկաների աշխատակիցների հետ:
Նախարարի պաշտոնակատարարը նշել է, որ արդեն կորոնավիրուսից պաշտպանվելու միջոց կա և հնարավորություն՝ վերադառնալու բնականոն կյանքի:
Նրա խոսքով՝ Կառավարությունը միջոցներ չի խնայում հասանելի դարձնելու պատվաստումը թե՛ մեր հայրենակիցների, և՛ թե մեր երկրում գտնվող օտարերկրացիների համար: