Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը գնահատել է մոլորակի մեծահասակ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծախսը՝ տեղեկացնում է ԱՀԿ-ի պաշտոնական կայքը:
ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ երկրագնդի մեծահասակ բնակիչների պատվաստման համար հաջորդ տարի կազմակերպությանը անհրաժեշտ կլինի 35-45 մլրդ դոլար: Նա ընդգծել է, որ այս գումարը ԱՀԿ-ին պետք կլինի որպես հավելում 19 մլրդ դոլարին, որով ֆինանսավորվում է կորոնավիրուսի դեմ պայքար իրականացնելու նպատակով կյանքի կոչված միջազգային ծրագիրը: