Լիբանանն ու Իսրայելը այսօր վերսկսել են Միջերկրական ծովի վիճահարույց սահմանազատման թեմայով բանակցությունները, որոնք իրականացվում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Երկու երկրների միջև վեճ էր ծագել գազով հարուստ տարածքում ածխաջրածնի հետազոտությունների պատճառով:
ԱՄՆ միջնորդությամբ երեք տարի տևած դիվանագիտական աշխատանքից հետո այս թեմայով բանակցություններ են անցկացվել հոկտեմբերին, որոնք, սակայն, դադարեցվել էին, երբ կողմերը ներկայացրել էին վիճահարույց տարածքի տարբեր քարտեզներ: