ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին:
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Հաթամիին Արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում Իրանի կողմից իրականացված վճռական քայլերի համար:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության արդի խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր: