«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնում է, որ Սուրեն Պապիկյանի հետ քննարկել են Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի լուծման հարցը։
«Պապիկյանի համար սա առաջնահերթ լուծում պահանջող հարց է։ 32 տարի գյուղացիներն աղբյուրներից տարաներով ջուր են տեղափոխել տներ։ Պետական գնման ծրագիրը թևակոխել է գործնական` նախագծման փուլ։ Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտական փուլում են։
Հաջորդ և վերջին մրցույթի փուլի ավարտից անմիջապես հետո դաշտային պայմաններում կմեկնարկեն ցանցի անցկացման աշխատանքները։ Նախագծի ողջ գումարը հատկացնելու է Կառավարությունը»,- հայտնում է Արեն Մկրտչյանը։