Մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 509 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 312954 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է ավելի քիչ՝ 7476 թեստավորում, որից 3111-ը՝ հակամարմինների արագ թեստով, 4365-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1200 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 294252 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 4163: