«Սպիտակ ջոկատ» հասարակական նախաձեռնության կողմից մաքրման աշխատանքներ են իրականացվել Սևանա լճի առափնյա տարածքում։ Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար՝ հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։
Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունի»,- ասված է հաղորդագրության մեջ։