Աֆղանստանում չեն դադարում առճակատումները կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և ծրագրում են հարձակումներ մեծ քաղաքների վրա:
Ըստ վերջին տեղեկությունների՝ «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակվել են Աֆղանստանի արևմուտքում գտնվող ռազմական հենակետի վրա՝ սպանելով 18 զինծառայողի, ևս 10-ը վիրավորել են, РИА Новости գործակալությանը հայտնել են տեղական աղբյուրները:
Հաղորդվում է, որ թալիբները Ֆարահ նահանգի ռազմաբազա են թափանցել գիշերը՝ հատուկ փորված թունելով: Բազայում հարձակման ժամանակ եղել է 30 զինծառայող:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ին կոչ է արել պատրաստվել Աֆղանստանում իրադարձությունների ցանկացած զարգացման՝ կապված այնտեղից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ: