ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա առթիվ։
Չորրորդ իշխանության առաջնային սկզբունքը, իմ կարծիքով, ընթերցողին ճշգրիտ, հավաստի ու որակյալ տեղեկատվություն հասցնելն է` կամրջի դեր ստանձնելով հասարակության և իշխանության երեք ճյուղերի միջև։
Ներկայիս պայմաններում այդ պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, ուստի միասնաբար պետք է թույլ չտանք տեղեկատվական դաշտում բացասական միտումների խորացումը և մեր գործողություններով երաշխավորենք ազատ ու անկախ մամուլի` որպես հանրային ինստիտուտի կայացումը»,- ասված է ուղերձում։