Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած, «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի հերոս-մարզիկներին նվիրված հուշատախտակ է բացվել Վանաձորում:
Ներկա էին Լոռու փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, քաղաքային իշխանության, մարզաշխարհի ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողները և վանաձորցի մարզասերներ:
Ոգեկոչման խոսքով հանդես է եկել և կառույցի նախաձեռնությունը ողջունել Գոռ Ասրյանը: «Փա՛ռք մեր հերոսներին, նրանց սրբագործված անուններն ու հիշատակը միշտ մեր սրտերում կլինեն»,- ասել է նա:
Հուշատախտակն օրհնել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: «Հայաստան» ՄՀԿ Վանաձորի մասնաճյուղի կողմից «Հայրենիքի պաշտպանությանը հերոս-մարտիկ դաստիարակելու համար» շնորհակալագրեր են շնորհվել անմահացած հերոսների ծնողներին:
Պատերազմին մասնակցել են մարզադպրոցի 29 սան և 2 մարզիչ, նրանցից զոհվել է 10 մազիկ, 1-ն անհայտ կորածների թվում է: Այժմ հայրենիքի պաշտպանների թվում է 35 մարզիկ: