Տոկիոյում ընթացող ջրացատկի աշխարհի գավաթի վարկանշային խաղարկությունում այսօր ելույթ են ունեցել 10 մետր աշտարակացատկի մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հարությունյանն ու Վարդան Բայանդուրյանը գրավել են համապատասխանաբար 34 ու 36-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ մայիսի մեկին Սինխրոն ցատկում մեր զույգը 315.78 միավոր արդյունքով գրավել էր 16-րդ հորիզոնականը: Այս ձևում Օլիմպիական վարկանիշ նվաճել են առաջին 7 տեղերը գրաված զույգերը, իսկ 10 մետր աշտարակում Օլիմպիական ուղեգրեր են ստացել մինչև 18-րդ տեղը գրաված մարզիկները: