Այսօր՝ մայիսի 3-ին, հովազի միջազգային օրն է։
Լուսանկարում Նովա հովազն է, կովկասյան հովազի (առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard) հավանաբար էգ առանձյակը, որը թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում դեռևս նախորդ տարի։
Խորհրդային տարիներին կովկասյան հովազը ենթարկվել է հետապնդումների և պահպանության ներքո է վերցվել միայն 1987 թվականին։ Այդ ժամանակաշրջանից հետո, անկախ որսի արգելքից, հովազի պոպուլյացիան շարունակել է կրճատվել։ Կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա են կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։