Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։ Ըստ տեղեկության՝ այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։
Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։
«Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,- ասել են ՊՆ-ից: