ԱԺ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նա միակ թեկնածուն է:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարչապետի թեկնածուին ներկայացնելիս հիշեցրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և ՀՀ նախագահի միջև՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի համար Սահմանադրությամբ սահմանվում է միայն մեկ տարբերակ՝ խորհրդարանի արձակում, ինչը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում:
«Հենց այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշեց Մակունցը: