2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:
Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ տեղեկացրել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Նա հրապարակել է նաև խոշտանգված և սպանված հայ գերիների ցուցակը:
Քաղաքացիական անձինք
1. Էդուարդ Շահգելդյան
2. Արսեն Ղարախանյան
3. Բենիկ Հակոբյան
4. Էլենա Հակոբյան
5. Սերժիկ Վարդանյան
6. Էլլա Վարդանյան
7. Գենադի Պետրոսյան
8. Յուրիկ Ասրյան
9. Միշա Մովսիսյան
10. Անահիտ Մովսիսյան
11. Նինա Դավթյան
12. Միշա Մելքումյան
Զինծառայողներ
13. Էրիկ Մխիթարյան
14. Գագիկ Մկրտչյան
15. Արայիկ Պողոսյան
16. Վարդգես Ղազարյան
17. Յուրի Ադամյան
18. Արթուր Մանվելյան
19. Նարեկ Բաբայան