Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել՝ նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներն ընտրություններին մասնակցելու մասին իրենց հայտարարություններով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։ Պատգամավորը վստահ է՝ եթե նախկինները չմասնակցեն, ապա «Լուսավոր Հայաստանը» կհաղթի արտահերթ ընտրություններում:
Էդմոն Մարուքյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչները վերջին շրջանի պրոցեսների արդյունքում, նաև՝ ընտրությունների մասնակցության իրենց հայտարարություններով, ամեն ինչով ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը: Ես հայտարարել եմ պաշտոնապես, որ եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունը կպարտվի: Ինչո՞ւ: Որովհետև այդ ուժերը շատ լավ գիտեն՝ իրենց ակտիվության արդյունքում մեր ժողովուրդն ավելի շատ կգնա ձայն կտա իշխանությանը, որ իրենք չգան: