Համավարակի պատճառով ավելի քան 13 ամիս փակվելուց հետո աշխարհում հայտնի զվարճանքի վայրը՝ Դիսնեյլենդը, վերաբացվել է Կալիֆոռնիայում, առայժմ միայն՝ նահանգի բնակիչների համար:
Նահանգի բնակիչների մոտ մեկ երրորդն արդեն պատվաստվել է, և պետական մարմինները թույլատրել են վերսկսել աշխատանքը այգում, հայտնում է euronews-ը:
Կորոնավիրուսի պատճառով փակվելու հետևանքով Դիսնեյլենդ ընկերության կորուստները գնահատվում են միլիարդավոր դոլարներ, 32 հազար մարդ մնացել է առանց աշխատանքի:
Նրանց մոտ մեկ երրորդը, անցնելով լրացուցիչ դասընթացներ՝ կապված անվտանգության միջոցառումների հետ, վերադարձել է աշխատանքի: