Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ,- ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշել է, որ պատվաստումը հասանելի է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին՝ անվճար:
«Կառավարությունն ամեն ինչ անում է, որ ձևավորվի հանրային իմունիտետ, և վերադառնանք բնականոն կյանքի:
Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական խմբեր՝ շտապօգնության կահավորված մեքենաներ, որոնք կլինեն քաղաքի բանուկ հատվածներում և կհեշտացնեն պատվաստման գործընթացը»,- ասել է Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին պատվաստվել է մոտ 3000 քաղաքացի, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է:
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ կառավարությունը.