ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Տեսաուղերձում նա նշում է, որ պատվաստումը կարևոր է ոչ միայն մեզ, մեր սիրելիների, այլև երկիրն անվտանգ դարձնելու համար և որպեսզի միասին կարողանանք պայքարել կորոնավիրուսի դեմ:
«Ես իսկապես երջանիկ եմ և շնորհակալ, որ պատվաստվել եմ: Այսպիսով, ես կարող եմ միայն խնդրել բոլորիդ՝ գնալ և պատվաստվել»,- ասում է ԵՄ դեսպանը: