Մայիսի 3-4-ը հանրապետության առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-6-ը ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 3-4-ի, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ, մայիսի 05-06-ին՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը կնվազի նույնքան:
Երևանում մայիսի 3-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Մայիսի 4-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: