Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու տարբերակներից մեկը Չինաստանի հետ գործակցությունն է, մասնավորապես պղնձաձուլարան հիմնելու հարցում: Կանխատեսումների համաձայն, համաշխարհային շուկայում պղնձի գների կտրուկ աճ է ակնկալվում, իսկ Հայաստանում գունավոր այդ մետաղի երկու խոշոր հանք կա:
Ինչպե՞ս առավելագույն շահույթ ստանալ պետության բացառիկ սեփականությունը համարվող ընդերքի շահագործումից: Արթուր Խաչատրյանի ռեպորտաժը: