Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը Իրաքյան Քուրդիստանի Տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անո Ջաուհար Աբդուլմասիհ Աբդոկայի և Կրոնական հաստատությունների նախարար հետ միասին մասնակցել են Էրբիլի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած ժամերգությանը և միջոցառմանը նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ ծաղկեպսակներ են զետեղվել սուրբ նահատակների հիշատակի խաչքարին: