Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի՝ կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցի պալատում հրդեհ է բռնկվել, որի հետևաքնով մահացել է 18 հիվանդ՝ փոխանցում է Euronews-ը:
Ողբերգական դեպքի հետևանքով տարբեր մարմնական աստիճանի վնասվածքներ է ստացել երեք տասնյակից ավելի մարդ, որոնց փրկել են հիվանդանոցի աշխատակիցներն ու հրշեջները: Տուժածների վիճակը կայուն է:
Հետաքննություն է ընթանում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային դեպքերի ֆոնին:
Հնդկաստանն ավելի քան 19 մլն վարակվածներով զիջում է միայն Միացյալ Նահանգներին: