Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխանին:
Մարզպետը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար, ինչպես նաև Կոտայքի և Բելառուսի մարզերի միջև բարեկամական հուշագրեր ստորագրելու և համագործակցությունը սերտացնելու առաջարկ արել, ինչը մարզպետը գոհունակությամբ է ընդունել:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: