Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին կայացել են ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչների առաջին հանդիպումները:
«Արարատ-Արմենիա»-«Լուսառատ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հետխաղային 6-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ է գտնվել «Արարատ-Արմենիան»՝ հաղթելով 4:2 հաշվով:
Երկրորդ կիսաեզրափակչում «Լեոն» 8:2 հաշվով առավելության է հասել ՀՊՏՀ-ի նկատմամբ:
Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումները կկայանան մայիսի 2-3-ին: Եզրափակիչ դուրս կգան զույգերում 2 հաղթանակ տարած թիմերը: