Կյանքն անիվների վրա Դավիթի համար արագ ու հարմար է: Հայաստանում արտադրված առաջին էլեկտրական կցորդիչն է փորձարկում:
Հեղինակը Դավիթն է: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Զինվորի տանը կինեզիստների թիմի հետ զինվորների ավագ ընկերն է դարձել: Երկար ժամանակ է` տեխնիկական նորամուծություններ է մտածում՝ զինվորներին սովորական քայլին վերադարձնելու համար: Մարմնի շարժումներին արձագանքող ու հավասարակշռությունը պահող էկզոկմախքը ստեղծելիս ֆինանսավորումը չհերիքեց, գործը դանդաղեց, ինժեներների թիմի հետ Դավիթը որոշեց շարունակել աշխատել:
Դավիթ Արսենյան («Քայլտեք» ընկերության հիմնադիր) - Ասացի՝ տղաների սիրտը շահեմ. սա սարքեցինք ու էկզոսկիլետն էլ զուգահեռ անում ենք:
Արդյունքում ստեղծեցին մինչև 30 կմ/ժ արագությամբ էլեկտրական կցորդիչը: Հեշտ միանում է, հեշտ էլ անջատվում անվասայլակից, ունի ձայնային ազդանշան, արգելակման համակարգ, բազմակի լիցքավորմամբ գերհզոր մարտկոցով է: Անվասայլակին միացրել ու հեղինակն ինքը տղաների հետ փորձարկել է, երևանյան փողոցների անհարմարությունները զգացել:
Դավիթն էլ է նկատել Երևանում անվասայլակների համար անհարմարությունները շատ են, բայց ինքնակառավարվող էլեկտրական կցորդիչով կյանքն արդեն ավելի հեշտ է:
Դավիթ Սարգսյան - Մարդիկ ավելի շատ կտեսնեն, որ սայլակով մարդիկ էլ գոյություն ունեն, ու այդպես չեն վախենա, ենթադրյալ միֆերը կցրվեն սայլակով մարդկանց մասին:
Նվերը տղաներին հասցնելու համար խոշոր հարկատուներից մինչև հիմնադրամների են դիմել, որ կարողանան արտադրություն սկսել:
Արդեն նախկին զինվորը զինվորական համառությամբ միշտ է պարապում, որ անիվներով կյանքից հրաժարվի, իսկ մինչև այդ արդեն ոտքի կանգնած ընկերոջն է զբոսանքի ուղեկցում. կցորդիչի թույլ տալիս է: