ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպել դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ:
Հանդիպման ընթացքում հանձնակատարը ծանոթացել է ներկայացուցչության աշխատանքներին և առաջնահերթություններին:
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության նստավայրը Հայաստանի կառավարության առաջին սեփականությունն է իր պետական սահմաններից դուրս, որը հանդիսանում է ամերիկահայ գործարար Գևորգ Հովնանյանի և իր տիկնոջ նվիրատվությունը: