Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սրբազան կրակը: Երուսաղեմի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոֆիլոս 3-րդը կրակը փոխանցել է հավատացյաներին:
Այս տարի կորոնավիրուսի տարածման պատճառով Սուրբ կրակի արարողությունը կազմակերպվել է փակ սահմանների հատուկ պայմաններում: Արարողությանը մասնակցել է 2500 ուխտավոր:
«Սրբազան կամ Սուրբ կրակը» տարին մեկ անգամ՝ ուղղափառների Զատկի նախօրեին, վառվում է Փրկչի տաճարում: Աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր մարդիկ են ժամանում Երուսաղեմ, որպեսզի ականատես լինեն արարողությանը: Սրբազան կրակն անվանում են «ճշմարիտ լույս», որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը: