Ապրիլի 30-ին, ժամը 20:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի և Արմավիրի մարզի Փարաքար գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1951 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Լ. Ա.-ին (ծնված 1951 թ․) և Ա. Ա.-ին (ծնված 1956 թ․), հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Լ. Ա.-ն հոսպիտալացվել է «Էջմիածին» ԲԿ, իսկ Ա. Ա.-ն՝ «Աստղիկ» ԲԿ։ Շտապօգնության աշխատակիցները «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։