ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Նա մասնավորապես գրել է.
«Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման:
Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար:
Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք ամրապնդում ենք մեր կապերը Հայաստանի հետ»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը: