Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի և պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:
Հյուրերը ծանոթացել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը:
Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Կապույտ մզկիթ: