«Հայրենիք» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Հանրապետական կուսակցության հետ դաշինքով։
Կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը հայտարարել է գործընթացի մեկնարկի մասին: Թե ովքեր են գլխավորելու դաշինքի ընտրական ցուցակը՝ դեռ չեն հրապարակում, քննարկումների փուլում է:
Սոս Հակոբյանը պարզաբանել է նաև, թե ինչպես է հիմա «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը դաշինք կազմում հանրապետականների հետ, երբ ժամանակին ինքն է նրանց անվանել կոռումպացված։
«Մեզ համար տարբերություն չի լինելու՝ «Հայրենիք» կլինի, ՀՀԿ կլինի, այլ կուսակցություն կլինի: Երբ որ մենք կլինենք իշխանական ազդեցություն, իշխանության մեջ լինենք, թե՛ բարոյական առումով են պահանջները շատ ավելի լինելու իշխանության մեջ գտնվող անձանցից, թե՛ իրավական պահանջները խստորեն պահպանվելու են»,- ասել է Հակոբյանը: