Կենսաապահովման կարիքները հոգալու, բուժման կամ առողջության վերականգնումը կազմակերպելու, բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու նպատակով՝ ի թիվս այլ օգնությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև 150.000 դրամ աջակցություն է տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Ֆինանսական աջակցություն ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նշելով՝
-
դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
-
դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը,
-
դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
-
ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը,
-
դիմողի բանկային հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է տրամադրվող գումարը,
-
օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում),
-
ՀՀ Կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթով ներկայացված հարցերի պատասխանները։
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող աջակցության կենտրոններում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու կարգի վերաբերյալ, խորհրդատվություն՝ թեժ գծի միջոցով և օժանդակություն աշխատանքի տեղավորման հարցում (աջակցության կենտրոնների ցանկն ու թեծ գծի հեռախոսահամարներն այստեղ՝ https://www.mlsa.am/page_id=19928։