Ապրիլի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 310310 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 791 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 290767 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 4110: