Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների հետ։
Ինչպես հայտնում են նախարարությունից, քննարկվել են ոլորտի զարգացմանը և առաջխաղացմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
Վահան Քերոբյանն էլ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ միության անդամների հետ զրուցել է Հայաստանը ՏՏ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դարձնելու, ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ հարկային բարեփոխումների, Հայաստանում վենչուրային հիմնադրամներ ստեղծելու և ներգրավելու հնարավորությունների մասին։