Քննիչները նոր քրեական գործ են հարուցել Հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնու դեմ: Այս մասին հայտնում է ТАСС -ը:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հիմնադրամը ներառել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող կազմակերպությունների ցուցակում:
Նավալնուն մեղադրանք է ներկայացվել «Քաղաքացիական իրավունքները ոտնահարող շահույթ չհետապնդող կազմակերպություն ստեղծելու» հոդվածով:
Գործով կասկածյալներ են նաև բլոգեր, մարզային շտաբների պետ Լեոնիդ Վոլկովը և հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը:
Ավելի վաղ Լեոնիդ Վոլկովը հայտարարել էր շտաբների ցանցը փակելու մասին: Նա բացատրել է, որ Նավալնու շտաբների աշխատանքը ներկայումս վտանգավոր է, քանի որ դրանց նկատմամբ կարող է ներկայացվել ծայրահեղականության մասին հոդված և քրեական պատիժ՝ աշխատակիցներին ու նրանց հետ համագործակցողներին: