Մինչև կիսամյակ դատարան կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման մասով առաջին 5 հայցերը՝ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան:
«Սա մեր երկրի և շատ երկրների համար նախադեպը չունեցող նոր գործառույթ է: Դա արդեն նշանակում է բազում դժվարություններ: Կարծում եմ՝ 2020-ի համար նախատեսած մեր աշխատանքները ամբողջ ծավալով իրականացրել ենք:
Շուրջ 210 անձանց վերաբերյալ միայն 2020 թվականին, այս պահին՝ ևս 20-30 անձինք ավելացել են, այդքան մասով ուսումնասիրությունների վարույթներ են իրականացվում: Որոշակի իրավական խութեր կան առանձին դեպքերում»,- նշեց Դավթյանը: Նրա խոսքով, մինչև կիսամյակ կլինեն առաջին 5 հայցերը, որոնք կներկայացվեն դատարան: